Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակն արտահերթ նիստ կհրավիրի (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2014 14:33

Այսօր կայացած նիստում խորհրդարանական եռյակը որոշել է նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցի վերաբերյալ արտահերթ նիստ անցկացնել: «Դրա իմաստը հետևյալն է. եթե իշխանությունները հայտնում են իրենց բանակցելու պատրաստակամության մասին, ապա մենք այդ հնարավորությունը նրանց տալիս ենք և արտահերթով կստուգվի`իշխանությունները իրենց խոսքերին որևէ արժեք տալի՞ս են, թե՞ ոչ: Մեր նպատակն է կամ հասնել հաջողության այդ հարցում, կամ ապացուցել նրանց խոսքերի դատարկությունը»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Լեւոն Զուրաբյանը, տեղեկացնելով, որ արտահերթ նիստի օրը կորոշվի եռյակի հաջորդ նիստում, քանզի պետք է խորհրդակցեն նաեւ այլ խորհրդարանական խմբակցությունների, մասնավորաբար, ՀՅԴ-ի հետ:

Իսկ եթե արտահերթը տապալվի, ի՞նչ է անելու եռյակը. Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ ցանկացած պարագայում, կկատարի՞ իշխանությունը այդ փոփոխությունը Ընտրական օրենսգրքում, թե՞ չի կատարի, դրանից եռյակի ռազմավարությունը չի փոխվի, իրենք հաստատակամ են ամբողջական իշխանափոխության իրենց պահանջում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Էդմոն Մարուքյանին հարցրեք հարցազրույցի կամ ուրիշ ֆորմատում, թե «100 տոկոս համամասնական» ինչ է նշանակում. ոչ թե 5 տոկոսը մի կերպ անցած ՀՅԴ-ՀԱԿին, ոչ թե թոխմախի մհերին: Համ էլ էդ մարդուն ինչի՞ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, զուրաբյանն ավելի կարևոր ասելիք ունի՞. փոփ լուրեր են դառել քաղաքական լուրերը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930