Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակի պատասխանը`Հովիկ Աբրահամյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2014 14:28

«Ես լիազորված եմ հայտարարել եռյակի անունից, որ համաժողովրդական շարժման եռյակը ընդդիմության պահանջների 12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցությունների որևէ իմաստ չի տեսնում: Այդ բանակցությունների առաջարկները մեր գնահատականով ոչ այլ ինչ են, քան ընդդիմությանը անպտուղ ու երկարատև քննարկումների մեջ ներքաշելու փորձ՝ ժամանակ շահելու և համաժողովրդական շարժման թափը կոտրելու նպատակով»,- եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» համատեղ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր եռյակին`աշխատանքային խումբ ձեւավորել եւ զբաղվել 12 կետերի վերանայմամբ:
«12 կետերի շուրջ բանակցությունները իշխանությունների հետ համարում ենք անիմաստ:

«Իսկ հարցը, թե արդյոք այս իշխանությունները կգնան ընդառաջ ժողովրդի պահանջներին, հասցեագրված է նրանց, դա իրենց խնդիրն է: Սա ժողովրդի կետերն են» ,- ասաց Լեւոն Զուրաբյանը` հավելելով. «Իշխանության միակ ակնկալիքը նա է, որ համաժողովրդական շարժման ալիքը կմարի: Դրա համար մենք ընտրեցինք այս ճանապարհը, ընտրեցինք մի կետ, որով կարելի է ընդամենը մեկ ժամվա մեջ ապացուցել, որ իրենք իրենց խոսքի տերն են»:

Եռյակը նաեւ որոշել է, որ դեկտեմբերի 10-ին, հանրահավաք-երթ կանցկացնի`նվիրված Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին: Հիշեցնենք, 2011 թվականից ՀԱԿ-ն այդ օրը երթ է անում: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դեռ չի կարող պատասխանել`եռյակի լիդերները այդ հանրահավաք-երթին կմասնակցե՞ն, թե՞ ոչ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930