Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայ ոստիկանները նմանվում են ԵՏՄ ակումբի ոստիկաններին»

Նոյեմբեր 19,2014 13:54

Փաստաբան Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, նոյեմբերի 12-ին եւ նոյեմբերի 14-ին ֆինանսների նախարարության շենքի ու Սահմանադրական դատարանի շենքի դիմաց քաղաքացիական ակտիվիստները իրացրել են իրենց խաղաղ հավաքների իրավունքը, իսկ ոստիկանների գործողությունները եղել են անօրինական:

«Սրանք ազատություններ են եւ սահմանափակման ենթակա չեն այլ կերպ՝ քան նախատեսված  օրենքով: Այսինքն, սահմանափակումները բացի օրենքով սահմանված լինելուց, պետք է լինեն պիտանի ու անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության համար: Իրավունքի խախտումն առկա է»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի պայմանագրի սահմանադրականության հարցի քննարկումը ՍԴ-ում ընթանում էր դռնբաց նիստով ու յուրաքանչյուրը կարող էր մասնակցել, եւ ոստիկանները չէին կարող թույլ չտալ մուտք գործել դահլիճ. «Ոստիկանների պարտականությունն է ապահովել ոչ թե հավաքի խաղաղ ընթացքը, այլ՝ բնականոն ընթացքը: Նրանք պետք է ապահովեին, որ ոչ ոք չմիջամտի խաղաղ հավաքին եւ ոչ թե իրենք դառնային միջամտության աղբյուր»:

Նա նաեւ ասաց, որ երբ հավաքների ազատության մասին օրենքը ընդունվեց, ոստիկանների գործողությունները որոշակիորեն չափավորվեց, բայց վերջին երկու տարում ոստիկանների վարքագիծը գնալով վատանում է.«Իշխանությունների ոչ լեգիտիմությամբ եմ դա պայմանավորում»:

Արտակ Զեյնալյանի խոսքով, եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ հայ ոստիկանների պահվածքը գնալով նմանվում է միության մյուս երկրների ոստիկանների պահվածքին.«ԵՏՄ ակումբի ոստիկանների պահվածքն են ընդօրինակում»:

Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն էլ ասաց, որ  կուսակցական հավաքներին ոստիկանները իրենց նորմալ են դրսեւորում.«Կուսակցական հավաքները կառավարելի են, իսկ ինքնաբուխ հավաքները վտանգավոր են իշխանությունների հանար, որովհետեւ գործ ունեն իրավագիտակից խմբի հետ, ու այդ հավաքներին ոստիկաններն ավելի սանձարձակ են զգում իրենց, ու ավելի լկտի են պահում հատկապես, երբ երեւաց Եվրասիական տնտեսական միության շորշոփը»:

Անդրադառնալով  ՍԴ-ի շենքի դիմաց ակցիայի ժամանակ ոստիկանների  պահվածքին՝ ասաց՝ նրանց գործողությունները ադեկվատ էր ՍԴ-ի փակ ընթացակարգին:

«Ակցիայի մասնակիցները հաստատ սարսափ չէին ներկայացնում իշխանությանը, բայց այս անգամ էլ ոստիկանությունը պահեց իրեն, ինչպես նախորդ անգամներին, երբ Պուտինն էր այցելում  Հայաստան, երբ Շանթ Հարությունյանն էր պայքարի դուրս եկել: Ոստիկանությունն իրեն վերագրեց քաղաքական գործառույթներ՝ խափանել ակցիայի բուն նպատակը: Սկզբում սեգմենտավորեցին հանրույթը. Մի  կեսին ուղարկում էին դիմացի մայթ, մյուս մասին չէին թողնում անցուդարձ անել, մսաղացի տակ դնելով նույնիսկ բանակում սպանված զինծառայողների հարազատներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930