Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իրականացրել է հատուկ ֆոտոսեսիա՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին, որը կմեկնարկի նոյեմբերի 25-ին: Ֆոտոսեսիային մասնակցել են ինչպես կոալիցիայի անդամ կազմակերպությունների անդամները, այնպես էլ գենդերային բռնության դեմ հանդես եկող քաղաքացիները, որոնցից յուրաքանչյուրը ինքն է հեղինակել այն հաղորդագրությունը, որը փակցված է շրջանակի վրա:
16-օրյա միջոցառումների վերաբերյալ լրագրողները կտեղեկացվեն հավելյալ, իսկ մինչ այդ խնդրում ենք ձեր լրատվական միջոցներով տարածել պայքարի 16-օրյակին նվիրված ֆոտոշարքը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»