Նոյեմբերի 18–ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը, խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ