Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարոն Գասպարյան իրականություն վերադարձեք. ոստիկանը դրսեւորվում է թաղային հեղինակության պես»

Նոյեմբեր 19,2014 13:02

Այսօր «Մեդիա» կենտրոնում քաղաքացիական ակտիվիստները քննարկում էին, թե որքանով են ոստիկանության գործողությունները օրինաչափ ակցիաների ժամանակ:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նկատել է, անպայման միջադեպեր ու բախումներ ստեղծելու ոստիկանների սովորությունը: Նրա տպավորությամբ ոստիկաններն իրենց գործողություններով սկսել են նմանվել թաղային հեղինակություններին. «Ակցիաների ժամանակ գնահատում են հակառակորդի`տվյալ դեպքում ակցիայի մասնակիցների քանակը ու որոշում են` ինչ քայլերի գնան: Եթե հավաքի մասնակիցների թիվը մեծ է, ոստիկանները զուսպ են ու լկտի չեն դրսեւորում իրենց, իսկ երբ մասնակիցները փոքրաթիվ են, մի տեսակ թեւեր առածի պես են իրենց պահում, քաղաքացու հետ խոսում են ինչպես ուզում են: Օրինակ՝ հենց նոյեմբերի 12-ին ոստիկաններից մեկը ակցիայի մասնակիցներից մեկի վրա գոռալով ասում էր` «ոնց ուզում եմ հետդ խոսում եմ արա, եղա՞վ»: Պարոն Գասպարյանը շատ հաճախ է հայտարարում, որ ոստիկանը փոխվել է, պարոն Գասպարյան իրականություն վերադարձեք, որովհետեւ ոստիկաններն իրենց դրսեւորում են որպես թաղային հեղինակություն ոչ թե իրավապահներ»:

Նա պատմեց, թե նոյեմբերի 12-ին ֆինանսների նախարարության շենքի դիմաց ոստիկաններն ինչ անօրինական գործողություններ կիրառեցին «Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցների նկատմամբ.« Կարեն Մովսիսյանը, նախարարության շենքին մեզ թույլ չտալու որոշումը, հիմնավորում էր, թե ոստիկանությունը պետք է կանխի նախարարության բնականոն աշխատանքը, բայց հավաքների ազատության մասին օրենքում նման կետ էլ չկա, որ բնականոն ընթացքը պետք է պահեն, մեր խաղաղ հավաքը խոչընդոտելով, մի աբսուրդ հիմնավորում էր, իբր կխանգարե՞ինք նախարարի աշխատանքը մեր աղմուկով: Հաջորդ հիմնավորումը, թե խանգարելու ենք ազատ ելումուտը քաղաքացիների: Բայց ստացվում է` ոստիկաններն իրենց իշխանություն են վերապահում խոչընդոտել մեր ակցիան, որոշում են` մեր մոտենալը կխանգարի ելումուտը, հետո ասում են, եթե համաձայն չեք կբողոքարկեք մեր որոշումը դատարանում: Այսինքն` ակցիան չկայանա, իմ ազատ տեղաշարժման իրավունքը խանգարվի, որ հետո ես դատական ակտով բողոքարկե՞մ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930