Aravot.am-ին հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան կոտրել են ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ծառայողական մեքենայի ետեւի փոքրիկ ապակին եւ մեքենայից գողացել են պատգամավորի կուսակցական փաստաթղթերը: Մեզ հետ զրույցում պատգամավորը հաստատեց այդ տեղեկությունը, ասաց, որ մեքենան կայանված է եղել իր վարորդի տան բակում: Պատգամավորը ուշագրավ է համարում այն, որ մեքենայում եղել են արժեքավոր իրեր, բայց դրանց ձեռք չեն տվել:
Aravot.am-ի դիտարկմանը՝ քաղաքական ենթատե՞քստ կա այդ ամենում, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ գնահատականներ տալ չի փորձի, սակայն այնուհանդերձ տարօրինակ է, որ անհետացել են միայն կուսակցական փաստաթղթերը: Միաժամանակ պատգամավորը չի բացառում, որ դեպքը կարող է նաեւ մանր խուլիգանություն լինել:
Մեր հարցին՝ ոստիկանություն դիմե՞լ են, պատգամավորն ասաց. «Քանի որ մեքենան ծառայողական է, տեղեկացրել են Ազգային ժողովի համապատասխան պաշտոնյաներին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ