Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի ՀԱԷԿ-ին ՌԴ-ից 270 միլիոն դոլար վարկ տրամադրելու որոշումը: Վարկը տրվեց հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը յուրաքանչյուր զեկուցողից հետո հետաքրքրվում էր՝ հարցե՞ր, դեմ կարծիքնե՞ր: Վարչապետը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ելույթից հետո, որը կառավարությանը ներկայացրեց հաստատել «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանի ընտրության արդյունքները, կրկին ասաց՝ դեմ կարծիքնե՞ր: Կառավարության անդամներից որեւէ մեկը դեմ չէր, որ Գագիկ Գալստյանի հետ 5 տարի ժամկետով կնքվի աշխատանքային պայմանագիր:
Կառավարությունն այսօր մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների համար բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրեց 76 միլիոն դրամ, ոստիկանությանը` 2,5 միլիոն դրամ:
Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի օրակարգից հանեց
Պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանի ներկայացրած հարցը, ըստ որի պարոն Սահակյանն առաջարկում էր Երեւանի Կիեւյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քմ մակերեսով շենք շինությունները, որոնց թվում կա նաեւ բնակելի տուն, կաթսայատուն, ավտոտնակ, օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր: Երբ Արման Սահակյանը փորձեց բացատրել, որ այն պետական գույք է եւ դրա օտարումը տնտեսապես շահավետ կլինի, վարչապետն ասաց՝ «Հասկացանք արա, բայց ընդեղ մարդիկ են ապրում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ