«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վագգեն Կարախանյանը։
– Պարոն Կարախանյան, արդեն որոշել ե՞ք, թե ինչպես եք քվեարկելու Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության պայմանագրին։
– Այդ որոշումը պետք է կայացնի թիմը։ Քանի որ ես թիմի անդամ եմ, օրինապահ մարդ եմ, հարգում եմ կարգուկանոնը, որոշումը կլինի, ու ես կքվեարկեմ այդ որոշման համաձայն։
– Ակնհայտ է, որ թիմը կորոշի «կողմ» քվեարկել, ինքներդ ներքուստ համաձայն կլինե՞ք՝ հաշվի առնելով ձեր անցյալը։
– Ի՞նչ կապ ունի իմ անցյալը։ Ես միշտ էլ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության կողմնակիցն եմ եղել, մենք շատ ընդհանուր բաներ ունենք։ Ուրիշ բան, որ իշխանությունները, դրդված իրենց լոկալ պետական շահերից, կարող են մեր ժողովրդի համար ոչ ցանկալի որոշումներ կայացնել։ Իհարկե, ցավալի է այդ դեպքում։ Բայց ես չեմ հիշում իմ անցած ճանապարհի վրա որեւէ մտահղացում, միտք, դեպք, որ դեմ լինեմ ժողովուրդների բարեկամությանը։
– Իսկ ԵՏՄ-ի ստեղծմամբ արդյո՞ք խորհրդային կայսրությունը չի վերականգնվում։ Նման բան չե՞ք զգում։
– Ճիշտն ասած, իհարկե, չեմ զգում։ Եթե զգամ նման վերջաբան, անպայման դեմ կլինեմ՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կլինի թիմի կողմից։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում