Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոք երաժշտության նկատմամբ ուշադրությունը պետական մակարդակով առկա էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 19,2014 11:57

 

Հայաստանյան համերգասրահներում  400-500 հոգի հավաքելը մեր ռոք երաժիշտների համար արդեն իսկ հաղթանակ է։ Ռոք երաժշտության զարգացման ինչպիսի՞ միտում կա Հայաստանում, ինչպե՞ս են մեր երկրում ապրում ռոքերները, եւ որո՞նք են նրանց առջեւ ծառացած հիմնական խնդիրները։

«The Beautified Project» խմբի մենակատար Անդրե Սիմոնյանի կարծիքով՝ ռոք երաժշտության նկատմամբ ուշադրությունը պետական մակարդակով առկա էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք զուտ այն պատճառով, որ նա ռոքի սիրահար էր. «Թեեւ ես ուրախ եմ, որ վերեւներից չեն խառնվում, քանի որ չեմ ուզի, որ ոլորտը քաղաքականացվի»,- նկատեց Անդրեն։

Իսկ, ահա,  ռոք երգիչ Գոռ Սուջյանը, թեեւ պետական մակարդակով ուշադրությունից չի դժգոհում, այն կարծիքին է, որ Հայաստանում ոչ միայն ռոքերը, այլեւ, առհասարակ, երաժիշտը լավ չի վարձատրվում։

Ռոքային էլեմենտներով ստեղծագործություններ ներկայացնող մեկ այլ երգիչ՝ Վահագ Ռաշը մեզ տեղեկացրեց, որ եթե ինքը շինարարական ֆիրմայում գործունեությամբ չզբաղվեր, Հայաստանում չէր կարողանա ռոքով փող աշխատել։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930