Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիների նպաստները չեն կրճատվի

Նոյեմբեր 19,2014 11:48

89 կողմ, 5 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրինագծի համաձայն՝ անհրաժեշտ գույքագրման պահանջը հետաձգվում է մինչև 2015 թվականի փետրվարի մեկը:

67 կողմ, 7 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ էլ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը https://www.aravot.am/2014/11/18/516838/:

Ըստ այդմ՝ նախկին օրենքով նախատեսված նպաստը աշխատող հղիների համար մնացել է նույնը`հարյուր տոկոս: Նվազագույն աշխատավարձի 75 տոկոսի չափով նպաստ կստանան նաեւ չաշխատող հղիները: Մինչև մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող մայրերը հարյուր տոկոսով են ստանալու նպաստները, իսկ մեկ միլիոն դրամից ավելի ստացողների համար նախատեսվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել, նպաստի մի մասը նախատեսվում է թողնել գործատուի փոխհատուցմանը: Ի դեպ, մեկ միլիոն դրամից ավելի ստանում է 400 կին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930