Նախօրեին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի կազմակերպած համերգի ժամանակ Մարզահամերգային համալիրում հրդեհ է բռնկվել։ Կարեն Ավագյանը, սակայն, ասել է, թե «եթե համերգին հուր ու կրակ կար, ապա միայն մեր սրտերում ու հոգիներում էր»։
«ՉԻ» – Փաստորեն արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհի մասին սխալ հայտարարություն է տարածել։ Իրականում հայտարարությունը պիտի հնչեր այսպես. «Ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 21.25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ծուխ է դուրս գալիս։ Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ ու պարզել, որ ՀՀ քաղաքացի Կ. Ավագյանի սրտում ու հոգում հուր ու կրակ կա։ Հուրն ու կրակը մեկուսացվել են ժամը 22.44-ին, մարվել՝
23.26-ին։ Ամբողջությամբ թրջվել է Կ. Ավագյանի սիրտը՝ 48 սմ խորանարդ աշխատանքային ծավալով, եւ կոստյումը՝ 48 ռազմերի»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում