Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԱՀԿ-ն դիտարկումը չանցկացրեց այն վայրում, որտեղ խոցվել էր Ղարաբաղյան ուղղաթիռը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 19,2014 11:18

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ-ն դիտարկում չանցկացրեց դեպքի վայրում, հնարավո՞ր է, որ Ադրբեջանի իշխանություններն են մերժել, ասաց. «Ընդհանրապես՝ ուղղաթիռի հարցը հանդիսանամ է կարեւորագույն հարցերից մեկը, եւ ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ համագործակցելով այդ թվում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի, Կարմիր խաչի հետ, որպեսզի այդ հարցը լուծում ստանա։ Ուղղակի՝ հակառակ կողմը ամեն ինչ անում է, որպեսզի տապալի ցանկացած նորմալ գործընթաց։ Հիմա, եթե դիտարկումը անցկացվեց այլ վայրում, դա չի նշանակում, որ հարցը հանված է։ Այնտեղ խնդիրներ կան, հակառակ կողմը գիտեք ինչ հայտարարություններով է հանդես գալիս։ Ուշ թե շուտ այդ հարցը լուծվելու է։ Հակառակ կողմը որեւէ կառուցողական քայլ չի ձեռնարկում։ Մենք գործ ունենք լոկ հիվանդ, ֆաշիզմով տառապող մի երկրի հետ, որովհետեւ եթե նույնիսկ պատկերացնենք, որ օդաչուները ողջ չեն, ապա նրանց պահվածքը տրամաբանության մեջ չի մտնում, անգամ մոլագարները այդպիսի պահվածք չեն դրսեւորում»։

Երեկ փորձեցինք ԵԱՀԿ-ից նույնպես պարզաբանում ստանալ հարցի շուրջ։ Գրավոր հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ-ն դիտարկումը չանցկացրեց այն վայրում, որտեղ խոցվել էր Ղարաբաղյան ուղղաթիռը, ԵԱՀԿ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Քեթի Բութոն (Վիեննա) պատասխանել է հետեւյալը. «Մենք միայն կարող ենք ասել, որ դեսպան Կասպշիկը այցելել է տարածաշրջան, վթարի վայր»։

Այնուամենայնիվ, ճշտող հարցին, թե հնարավո՞ր է ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել դեպքի վայրում, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դիտարկումն անցկացվել է այլ վայրում (Ասկերանի ուղղությամբ,– հեղ.):

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930