Այսօր արդեն յոթերորդ օրն է, ինչ Աղդամում խոցված հայկական ռազմական ուղղաթիռի բեկորները գտնվում են թշնամու անընդմեջ կրակի ներքո։ Հայաստանի եւ ԼՂՀ զինուժին այդպես էլ որեւէ կերպ չի հաջողվում մոտենալ ուղղաթիռին եւ մեր զոհված երեք հայ սպաների դիակները տեղափոխել։ Կատարվածն աննախադեպ եւ շատ ցավալի ապտակ է մեր երկու հայկական պետությունների զինվորական արժանապատվությանը։
Ինչ խոսք, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարություններն անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել են, դիմել են Կարմիր խաչին, ԵԱՀԿ-ին եւ իրենք եւս ամեն պահ սպասում են նվազագույն իսկ հնարավորության՝ մեր տղաների դիակներն ադրբեջանական հետմահու գերությունից ազատագրելու համար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, առայժմ որեւէ արդյունք չկա, եւ ակնհայտ է, որ ներկայումս մեր զինվորների դիակները հետ բերելու հնարավորությունը ռազմական շրջանակից տեղափոխվել է դիվանագիտական դաշտ։ Անվիճելի է, որ հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտած Ադրբեջանին հիմա հնարավոր է եւ պետք է ճնշել նախ եւ առաջ դիվանագիտական, քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքների միջոցով։
Մինչդեռ նոյեմբերի 12-ի կատարվածը դատապարտող միակ հայտարարությունից հետո Հայաստանի արտգործնախարարությունը, ի դեմս Էդվարդ Նալբանդյանի, անհասկանալի պատճառներով բառիս բուն իմաստով պապանձվել է։ Այնինչ սա այն դեպքն է, երբ Նալբանդյանը պետք է առավոտից երեկո հանդես գար հայտարարություններով, պետք է Հայաստանի Հանրապետության՝ տարբեր երկրներում պաշտոնավարող դեսպաններին հանձնարարեր տեղի հայ համայնքների հետ բողոքի ակցիաներ կազմակերպել, պետք է բոլոր միջազգային կառույցներում, որոնց Հայաստանն անդամագրված է, գործուղեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, պետք է ամենժամյա հանդիպումներ ունենար Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ եւ այլն, եւ այլն, եւ այլն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում