Լրահոս
Օրվա լրահոսը

6/8-ի պահանջարկի չափերի մասին առասպելները պարզապես չափազանցված են. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2014 10:42

Բոլոր ապաշնորհները կարծում են, որ եթե իրենք բարձրորակ ու ճաշակով արտադրանք տան, միեւնույն է՝ մեր ընթերցողը, սպառողը, մեր քաղաքացին չի հասկանա։ Ինչպիսին պահանջարկն է, այնպիսին էլ առաջարկն է, արդարանում են նրանք։

Շաբաթ օրն ինձ բախտ վիճակվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում ականատես լինել, թե ինչպես է մեր ունկնդիրը կլանում չորս շնորհալի դաշնակահարների մատուցած երաժշտությունը։ Դատելով մինչեւ վերջին աթոռն զբաղված դահլիճից, երաժշտության ժամանակ տիրող քար լռությունից, երաժշտության ու երաժիշտների նկատմամբ հիացմունքից ու շարունակական օվացիաներից, կարելի է եզրակացնել, որ մեզանում բարձրաճաշակ ու բարդ կամերային երաժշտության նկատմամբ հատուկ հարգանք կա։ Կա մի մեծաքանակ լսարան, որը հենց այսպիսի, ոչ պոպուլյար երաժշտության պահանջ ունի։ Այնպես որ, 6/8-ի պահանջարկի չափերի մասին առասպելները պարզապես չափազանցված են։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930