Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կատարեց դատարանի որոշումը

Նոյեմբեր 19,2014 10:33

2014 թ. ապրիլի 9-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Սարգսյանի կողմից հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ կայացված որոշումը: Հրապարակված որոշմամբ դատարանը բավարարեց կազմակերպության հայցը, որով պարտավորեցրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը կազմակերպությանը տրամադրել սնունդ, հագուստ, վառելիք և գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուստի, վառելիքի և գրենական պիտույքների տեսակները:

Այս որոշումը 2014 թ. մայիսի 5-ին  ՀՀ Պաշտպանության նախարարությունը բողոքարկվեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որտեղ 2014 թ. օգոստոսի 8-ին կայացվեց վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում: 2014 թ. օգոստոսի 29-ին վարչական վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացվեց վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ կայացվեց որոշում բողոքը վարույթ չընդունելու մասին: Այսպիսով, 2014 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը ի կատարումն վերոհիշյալ գործով կայացված դատական ակտի ՀՔԱ Վանաձորի գրասենյակին է ներկայացրել 2010 թվականին ՀՀ ՊՆ կարիքների համար մատակարարումներ իրականացնող կազմակերպությունների և նրանց կողմից մատակարարված սննդի, հագուստի, վառելիքի և գրենական պիտույքների ցանկը:

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նշված ցանկը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930