ԱՄՆ դեսպանատնից ստացվել է մի քանի օր առաջ տպագրած լուրի հետ կապված պարզաբանում: «Կոնգրեսի որոշման համաձայն, իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի (գրին քարտ) շրջանակներում տարեկան ամբողջ աշխարհում շնորհվում է մշտական բնակության 50 հազար վիզա: Մարդիկ ընտրվում են վիճակահանությամբ եւ պետք է լինեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից: 2014 թվականի խաղարկությամբ ներգաղթային արտոնագիր տրամադրվել է մոտ 1.200 ՀՀ քաղաքացու (ներառյալ ընտանիքի անդամները):
Հիշեցնենք, որ թերթն ավելի վաղ հաղորդել էր, թե Հայաստանից ԱՄՆ միայն «Գրին քարտ» օրինական խաղարկությամբ 2014-ին արտագաղթել է 2049 ընտանիք, այսինքն՝ առնվազն 6147 ՀՀ արդեն նախկին քաղաքացի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև