Վերջերս մի հասարակական կազմակերպություն դիմել էր ինձ, որ ես այլ մարդկանց հետ միասին կարդամ մի քառատող Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Ճիշտն ասած՝ ես այդ ստեղծագործության երկրպագուն չեմ, իսկ թե ինչ է տալիս դրա հրապարակային ընթերցումը՝ որպես Ցեղասպանության 100-ամյակը նշելու ձեւ, դա էլ թող մասնագետները որոշեն՝ հոգեբանները, մանկավարժները: Իսկ ես այդ առիթով մտածեցի ավելի ընդհանուր խնդրի՝ հայրենասիրական դաստիարակության մասին:
Երբ 90-ականների առաջին կեսից այն ժամանակվա կրթության նախարար Աշոտ Բլեյանը արգելել էր ցածր դասարաններում գրական-գեղարվեստական երեկոների ժամանակ «բեմադրել» վերոհիշյալ պոեմը, «հայրենասեր հասարակայնություննը» ընդվզել էր՝ Բլեյանին անվանելով «Աբդուլ Համիդ» եւ «Թալեաթ», իսկ ուղղությունը, որը նախարարը դավանում է՝ «բլեյանիզմ-մանկուրտիզմ»: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, խոսքն այն մասին չէր, որ այդ ստեղծագործությունը չանցնեն բարձր դասարաններում գրականության ժամերին՝ որպես որոշակի ժամանակաշրջանում՝ 1950-ականների վերջին ստեղծված նշանավոր գրական գործ: Նախարարը պարզապես դեմ էր, որ երեխաներն առաջին դասարանից, հայրենասիրական դաստիարակության շրջանակներում, արտասանեն Սեւակի տողերն առանց հասկանալու՝ որպես կյանքի ընկալման բանաձեւ:
Բայց պետք է ընդունել, որ վակուումը մնում է: Ինչո՞վ փոխարինել հոկտեմբերիկներին, պիոներներին, կոմերիտականներին: Պատանի նժդեհականներո՞վ, պատանի երկրապահներո՞վ: Վստահ չեմ: Որովհետեւ հայրենասիրությունը գաղափարախոսություն չի, դա հոգեվիճակ է, որն ամեն մեկն իր ձեւով է ապրում: Մեկը սիրում է հայրենիքը ցեղասպանության մասին լալահառաչ ելույթով, մյուսը՝ գետնին ընկած աղբը աղբամանի մեջ գցելով: Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե որ ձեւն է նախընտրելի:
Երկրապահ-հոկտեմբերիկների, երկրապահ-պիոներների գաղափարն էլ է ինձ կասկածելի թվում: Պետությունը, կարծում եմ, շտապել է այդ գաղափարին հատկացնել հարկատուների գումարները: «Երկրապահ» անունը, մեղմ ասած, անբիծ չէ, անվիճելի չէ հասարակության համար: «Երկրապահներին» (իրական եւ «ասֆալտի») հաճախ օգտագործում էին քաղաքական նպատակներով: Հիմա էլ «կուսակցական վերադաս մարմինները» կռիվներ են հրահրում պատերազմի ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական վետերանների միջեւ: Այնտեղ, որտեղ քաղաքական եւ, հետեւաբար, տնտեսական շահերի հոտ է գալիս, այդտեղ խոսք չի կարող լինել հայրենասիրական դաստիարակության մասին:
Մենք չունենք, այսպիսով, ժամանակակից անվիճելի օրինակներ, որոնք կտան երեխաներին անվիճելի բանաձեւեր: Ի դեպ, պոեզիայում նույնն է. 1950-60-ական թվականներին իր լավագույն գործերն է գրել Համո Սահյանը: Նրա հայրենասիրությունն ինձ ավելի հոգեհարազատ է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ավելի և ավելի եմ համոզվում, որ հենց մարդը խուսում է «հայրենասիրության» մասին, ուրեմն կամ ինչ որ վատ բան է արել, որի համար չի ուզում պատասխան տա, կամ պատրաստվում է անել։
Լավ է աել իմ մանկության ընկերերից մեկը`Михаил Салтыков-Щедрин-ը:”Что-то заговорили о патриотизме, наверное опять проворовались”
Ես կարծում եմ որ հարցը սխալ է դրված:
Ավելի ճիշտ կլիներ ասել «ինչպես դաստիրակել հայրենասեր սերունդ եվ ինչպես զարգացնել հայրենիքի նկատմամբ էկանոմիական կամ էկոլոգիական բարելավելու դրսեվորումները.
Ես կարծում եմ դրանք տարբեր բաներ են.
Անցել են ժամանակները որ ամեն ինչ «եփվում էր մի շիլայի մեջ». Ուզում եք խնձոր , ուրեմն զարգացրեք խնձորաբուծությունը եվ ոչ թե ընդհանուր գյուղատնտեսությունը….
«Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե որ ձեւն է նախընտրելի:».- Արամ, եթե մեկ անգամ էլ կարդայիք, գուցե էս նախադասությունը շտկեի՞ք:
Ճիշտն ասած, սխալ չեմ տեսնում: Աննա ջան, մի հատ նայիր՝ կրկակի ժխտումը հնարավո՞ր է, թե անպայման պետք է լինի՝ «որեւէ մեկը իրավունք չունի…»: Եթե ընթերցողը ճիշտ է, ուղղեք:
Ես էլ սխալ չեմ տեսնում:
Եթէ դէմ չէք, ԱՌԱՒՕՏԻ կարդացածս յօդուածներում ակնյայտ օտար բառերի հայերէն տարբերակները կը ներկայացնեմ:
Հաճելի էր կարդալ եւ տեսնել, որ այստեղ անհարկի օտար բառ չէք կիրառել 🙂 Յարգանք,,
Հայրենիքն անհրաժեշտ է միայն գովերգել, առանց լալահառաչության: Ամենափոքր տարիքից ընդամենն անհրաժեշտ է երեխային սովորեցնել սիրել ու խնամել ամեն ծառ ու թուփ, բացատրել, որ երկիրը, որտեղ ինքն ապրում է, շատ գեղեցիկ է,բարի, որ այդ երկիրն իրենն է ու ինքը պատասխանատու է այդ երկրի համար: Ամենափոքր տարիքում եթե նրանք ընկալեն այս հասարակ մտքերը, մեծանալու հետ զուգահեռ էլ կհասկանան, որ հարկավոր է նաեւ պաշտպանել այդ Հայրենիքը: Իսկ ամենակարեւորը, ասել, որ միայն Հայրենիքում ամեն մարդ կարող է իրեն լիարժեք հպարտ ու ապահով զգալ ու երբե՛ք չի կարելի դավաճանել Հայրենիքը, որ դա ԱՄԵՆԱՍՏՈՐ արարքն է կյանքում: Եթե այս հասարակ ու պարզ բաները բացատրեն երեխային ՝մանկապարտեզից սկսած եւ ընտանիքում,ինձ թվում է շատ լավ սերունդ կմեծանա:
Իհարկե, անպայման պետք է լինեն նաեւ անձնական օրինակներ—- մեծ հաջողությունների հասած նկարիչների, կոմպոզիտորների, զինվորների, ինժեներների, բժիշկների, ճարտարապետների, մանկավարժների, մարզիկների…………….., փառք Աստծո, մենք ունենք այդպիսիք ,երեխաներն անպայման պետք է ճանաչեն նրանց: Նաեւ շատ կարեւոր է, որ փոքր հասակից «մուրալու» սովորույթ չունենան:
Եվ ամենեւին կարիք չկա ասելու «աշխարհն սկսվել է հայերից»)))))))))): Կամ էլ, հայրենիքը սիրելու համար պարտադիր պետք է ատել մյուսներին: Ընդհանրապես, ինչքան ատելություն քիչ լինի(ավելի լավ է-չլինի), այնքան կշահենք բոլորս: Շատ օգնում է նաեւ հասարակ, համով հումորը,իզուր չեն ասում, որ “чувство юмора—-второй интеллект” : Դա թույլ է տալիս խուսափել ագրեսիայից ու ատելությունից:
Կարծում եմ ինչպես շատ այլ հարցերում, այստեղ էլ ենք սկսում ծայրահեղութունների հասնել, և հենց վերնագիրը արդեն դրա մասին է խոսում: Իսկ ինչպես սիրել մայրիկին?, ինչպես հարգել մեծերին? Ինչպես լինել լավ ընկեր? Ինչպես լինել բարոյական մարդ??? Այս ամենի դասընթացներ կան?, կամ տպագրվում են ինստրուկցիաներ?
Իմ երեխաները չափից ավել հայրենասեր են, և ես կամ կինս առանձնապես դրա համար ջանքեր չենք թափել: Ուղղակի նրանք ապրել են նորմալ՝ այսինքն երջանիկ ընտանիքում և ձևավորվել են որպես նորմալ՝ այսինքն ազնիվ և առաքինի մարդիկ: Իսկ ազնիվ և առաքինի մարդը անպայման օժտված է լինում մի շարք հատկանիշներով՝ աշխատասիրություն, հպարտություն, հայրենասիրություն, շիտակություն, մաքրասիրություն, կարգապահություն,… և այլ ՆՈՐՄԱԼ մարդկային հատկանիշներ: Ասում եմ նորմալ, քանի որ այդ հատկանիշների առկայության համար ամենևին պետք չէ տվյալ մարդուն պատվոգրեր ու մեդալներ տալ, կամ հուշարձան կանգնեցնել: Պետք է հասկանալ, որ նորմալ մարդը հենց այդպիսին էլ պետք է լինի:
Այդ պատճառով ես չեմ հասկանում ինչու եք հիմա նոր հեծանիվ հորինում: Ինչ հայրենասիրության դասեր? Ինչ է հպարտության կամ ազնվության դասեր էլ են լինում?
Ամեն ինչ սկսում է ընտանիքից: Երեխան պետք է սիրի իր ընտանիքը, պետք է հասկանա որ դա իր ամենահարազատ մարդիկ են: Այնուհետև պետք է սիրի իր թաղը, իր թաղեցու թասիբին կանգնել սովորի, հետո պետք է գիտակցի որ առանց իր հարազատ քաղաքի ինչ որ բան իր կյանքում պակասում է: Մի օր էլ կհասկանա, որ միայն իր լեզվի ու հարազատ հողի հետ սերտ կապն է իրեն լիարժեք մարդ դարձնում, որ իր հպարտությունը գալիս է իր գենետիկ ժառանգությունից…. Երեխան պետք է հասնի այդ գաղափարին, աչքի առաջ իհարկե ունենալով դրա օրինակները իր շրջապատում:
Ճիշտ դաստիարակեք Ձեր երեխաներին՝ մեր հին ձևով, տուրք մի տվեք ամեն նոր բանի ու բարքերի, արդյունքում կմեծացնեք ազնիվ և առաքինի մարդկանց: Իսկ ազնիվ մարդը մեծին էլ կհարգի, աղբն էլ փողոցում չի թափի, կգնա սահմանն էլ կպահի, հայրենիքն էլ շատ կսիրի, և որ ամենակարևորն է՝ ինքն էլ հետագայում նորմալ երեխաներ կդաստիարակի: Հայրենիքը սիրելու տարբեր ձևեր չկան, որ մի հատ էլ որևէ մեկը իրավունք ունենա կամ չունենա ասելու, թե ՛՛ որ ձևն է նախընտրելի…՛՛.
Երբ որ մեր երիտասարդները(լավ է,որ հատուկենտ) ճչում ու ղժղժում են փողոցում, հարկավոր է բացատրել,որ «աղջիկ ջան, պատկերացնում ես, ինչ կլինի, եթե բոլորս քո նման պառկենք գետնին ու ղժանք??»: Հարկավոր է երեխայի մեջ դաստիարակել չափի զգացումը, «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»: Մեր օլիգարխներին էլ չէր խանգարի հիշել այս մասին: Ծայրահեղությունները դեռ ոչ մեկին չեն օգնել, բայց հսկայական վնասներ են հասցրել: Եվ վերջինը—-սովորեցնել երեխային, որ «գործիք չդառնա ուրիշի ձեռքում»,իսկ դրա համար ծնողների հսկողությունը շատ կարեւոր է:
կարելի է դպրոցում մցնել դասաժամ, երբ հենց սկզբից երեխաները կզբաղվեն ամենատարբեր տիպի սոցիալական աշխատանքով …