Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա արձակվել է երկու կրակոց: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ կրակոցները դիպել են շենքի տարբեր մասերին: Դեպքը եղել է գիշերը, իսկ տարածքում առկա տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել, տեսաձայնագրության մեջ ոչինչ չի երեւում: Առայժմ իրավապահներին չի հաջողվել գտնել կրակոցներ արձակողին:
Դիմեցինք նաեւ «Բագրատ տուր» տուրիստական գործակալության ղեկավար Բագրատ Նավոյանին, ով հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց՝ նշելով, թե դրանով զբաղվում են իրավապահները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում