21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհում ամեն ինչ, այդ թվում նաեւ ծառայություններն ավտոմատացվում են, տեխնիկան օր օրի զարգանում է, Հայաստանում, կարելի է ասել, ոչինչ չի փոխվում:
Զարգացած երկրներում աղբ-մարդ շփումը նվազագույնի է հասցված, իսկ մեզ մոտ աղբահանությունը նույն մակարդակի վրա է, ինչ 30-40 տարի առաջ էր:
Աղբահավաք թափքը բաց «ԶԻԼ» մակնիշի մեքենայով մոտենում է աղբանոցին, ապա աշխատողները բահով աղբը նախ դուրս են լցնում, հետո ցաք ու ցրիվ անելով՝ բարձում մեքենան: Աղբահանության օրը օդում տարածվող գարշահոտությունը մի քանի ժամ չի ցրվում. այդ օրը բնակիչները քիթ, պատուհան փակ են պահում:
Մալաթիա համայնքի աղբահանության պատասխանատուն ասում է՝ «մի քիչ էլ դիմացեք, բան չմնաց, շուտով՝ 2 ամսից օտարերկրյա նոր օպերատոր կգա՝ աղբահանության ոճն էլ, որակն էլ, շունչն էլ կփոխվեն. լրիվ «կուլտուրական» աղբահանություն կլինի»:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
18.11.2014