«ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ, որ ասել է՝ փոփոխությունների իրականացման ճանապարհին անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա: Այդ կոնսոլիդացիայի համատեքստում պատրաստ ենք իշխանափոխության ճանապարհը բռնած անհատի կամ որեւէ կազմակերպության օժանդակությունն ընդունել»,- Aravot.am-ի հարցին, թե ինչ կտա Ժողովրդական կուսակցության աջակցությունը եռյակին պատասխանեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հիշեցնելով, որ այդ կուսակցությանը միանալու ցանկությունը արդեն ողջունել են:
Նա չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ-ին հարող լրատվամիջոցներից մեկի քննադատությունը, թե Տիգրան Կարապետյանին եռյակի հարթակում տեսնելուց հետո ինչպես են լուրջ մարդիկ շարունակելու մասնակցել եռյակի հանրահավաքին:
Նա չպատասխանեց մեր հարցին, թե հնարավո՞ր է Տիգրան Կարապետյանի միանալը եռյակին ու նրա մասնակցությունը հանրահավաքներին եռյակի շատ համակիրների մեջ հիասթափություն առաջացնի:
Տիգրան Ուրիխանյանը չցանկացավ մեկնաբանել նաեւ եռյակին աջակցելու Տիգրան Կարապետյանի հայտնած դրդապատճառները: Հիշեցնենք, որ երեկ ասուլիսի ժամանակ Տիգրան Կարապետյանն ասել էր, որ եռյակին միանալը պայմանավորված է նաեւ իր աջակցությունը ԲՀԿ առաջնորդին հայտնելու ցանկությամբ: Նա ասել էր, որ իր տեղեկություններով Ծառուկյանի բիզնեսները մինուսով են աշխատում ու նա աջակցության կարիք ունի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կոնսոլիդացիա – ՄԻԱՅԱՐՈՒԹԻՒՆ, միաւորում, նաեւ համախմբում, սերտ միաւորում
մինուսով – վնասով