Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եռյակի ներսում ՀԱԿ-ԲՀԿ կարողությունների ցուցադրման խնդիր է տեսնում:
«ՀԱԿ-ը չի կարող ԲՀԿ-ի նման ստեղծել տեղական շտաբեր, կազմակերպչական աշխատանքներ կատարել, եւ ՀԱԿ-ի ռեսուրսները թե մարդկային, թե ֆինանսական առումով քիչ են: ՀԱԿ-ի միակ հնարքը հանրահավաքն է, ու ԲՀԿ-ն հասկանում է՝ ավելի ճիշտ կլինի տեղերում մոբիլիզացնել ուժերը, այդ կերպ նախապատրաստվել թե հանրահավաքին, թե ընտրության: Ամեն մեկն ուզում է ցույց տա, թե ինչքանով է ուժեղ ու եռյակի մեջ ունենա գերակա իմիջ:
Եթե ԲՀԿ-ն հրաժարվում է հանրահավաքներից, ինչպես հայտարարեց, ապա այդ դեպքում ՀԱԿ-ի լուման ո՞րն է, եթե ԲՀԿ-ն ընդունի հանրահավաքի տարբերակը, ապա իր լուման ո՞րն է: Հանրահավաքը ոչ միայն Ծառուկյանինն է, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանինը ու հիմա գնում է պայքար, թե որ մեկն է եռյակի առաջատար ուժը»,- Aravot.am-ին ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Նա Գագիկ Ծառուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում է քմահաճ ու քմահաճությունը դիտարկում եռյակի պառակտման վտանգ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
The motto of the Trio is honesty is the best policy. The target of the Trio is to liberate the holy land of Armenia as well as to get rid of bastard of any type.
մոբիլիզացնել – համախմբել