Սոչիում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտը:
Երեկ եւ այսօր կայացած յոթերորդ եւ ութերորդ տուրերն ավարտվել են խաղաղ արդյունքով: Հատկապես անզիջում է ընթացել յոթերորդ տուրը, որը շարունակվել է 122 քայլ եւ միայն դրանից հետո է ավարտվել խաղաղ արդյունքով: Վաղը մրցակիցները հանգստանալու են, իսկ հաշիվը 4,4:3,5 է՝ հօգուտ նորվեգացի աշխարհի գործող չեմպիոնի: Վիճակը շտկելու համար հավակնորդի ժամանակը սուղ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ firstpot.com-ի