Ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովը կարծում է, որ «հայ օդաչուների դիակները» հնարավոր է փոխանակել ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դիլղամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, որոնց դատավարությունն ընթանում է Ստեփանակերտում, փոխանցում է «Նովոստի-Ազերբայջան»-ը:
«Մեր քաղաքացիներին Հայաստանում գերությունից ազատելու համար լավ հնարավորություն է ստեղծվել, ու Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն այդ հնարավորությունից», – ասել է պատգամավորը, – «Վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունները հենց այդպես էլ կվարվեն»:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ էին խոցել, որի հետևանքով, հաղորդվում է, որ երեք հոգի է զոհվել: Մինչ այժմ հայկական կողմը չի կարողանում մոտենալ ուղղաթիռի անկման վայրը՝ Ադրբեջանի կրակոցների պատճառով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ