Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ընդունել է «Ազգային համաձայնություն» կուսակցության անդամներին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2014 18:13

Օրըստօրե ավելի մեծ թվով քաղաքական ուժեր են հայտարարում համաժողովրդական շարժմանը սատարելու մասին՝ պատրաստ իրենց լուման ներդնել սկսված պայքարին, ինչը տանում է դեպի նոր որակի իշխանություն:

«Ազգային համաձայնություն» կուսակցությունը մեծ ոգևորությամբ է հետևում ներքաղաքական վերջին զարգացումներին՝ իրական փոփոխությունների ակնկալիքով: Փոփոխությունների մասին են վկայում ոչ իշխանական եռյակի հրավիրած հանրահավաքները, ԲՀԿ նախագահի վերջին հարցազրույցները ու այն ոգևորությունը, որով այսօր համակված է մեր ժողովուրդը:

Հյուրընկալվելով ԲՀԿ նախագահին՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության անդամներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալ համաժողովրդական շարժմանը՝ կիսելով Գագիկ Ծառուկյանի այն տեսակետը, որ միայնակ ոչինչ հնարավոր չէ անել:

«Զուր չէ ասված՝ մեզանից ամեն մեկն ավելի քիչ բան գիտի, քան բոլորս միասին: Հենց այս տրամաբանությամբ էլ ԲՀԿ-ն բաց է՝ ցանկացած ուժի հետ գործակցության համար: Մի բան հստակ է՝ ոչ ոք չպետք է անտարբեր մնա երկրի ու իր զավակների ճակատագրի հանդեպ»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը:

«Ուզում են, որ ամեն ինչ այսպես մնա խեղճ, սոված ու հուսալքված, թե՞ փոփոխությունների սկիզբ են ուզում. անկախ քաղաքական հայացքներից ու մասնագիտությունից՝ բոլորի դիրքորոշումն այս հարցում պետք է լինի հստակ: Խորհրդարանում կա եռյակ, բայց դրանից դուրս էլ կան գրագետ ու նվիրված մարդկանց համախմբող ակտիվ կուսակցություններ: Ողջ Հայաստանով մեկ բացվելիք համաժողովրդական շարժման շտաբների դռները բաց են բոլորի համար: Եկե՛ք աշխատեք, ձեր ավանդը ներդրեք, ձեր առաջարկություններն արեք՝ ձեր թիմերով, կառույցներով, ձեր համախոհներով»,- մասնավորապես, նշեց Գագիկ Ծառուկյանը:

«Մենք երկրի ներսում չունենք թշնամիներ, ուստի վիրավորանքն ու ատելության սերմանումը չպետք է տեղ ունենա մեր գործելաոճում: Մենք ունենք ամենակարևոր հաղթաթուղթը՝ ժողովրդի անվերապահ վստահությունն ու հավատը: Միայն թե հաջողության ու հաղթանակի հասնելու համար պետք է գործել մտածելով՝ առանց ավելորդ փութկոտության» – հավելեց Գագիկ Ծառուկյանը:

«Ես ամեն անգամ կրկնելու եմ, չեմ հոգնելու ասել՝ եթե ուզում ենք, որ երկրում վիճակը փոխվի, հարցերը սկսեն լուծվել, ապա պետք է անտարբեր մարդ, դիտորդ, կողքից նայող չմնա: Այս պայքարից ես անձնական շահ չունեմ»,-«Ազգային համաձայնություն» կուսակցության անդամների հետ հանդիպման ավարտին վերստին հայտարարեց ԲՀԿ նախագահը՝ պատրաստ արտախորհրդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր:

 

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930