Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը անհրաժեշտ համարի, ապա կթույլատրի վերցնել օդաչուների մարմինները». «Ազատություն» ռադիոկայան

Նոյեմբեր 18,2014 17:23

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուլին Սադիգովն այսօր ասել է, որ եթե Ադրբեջանը անհրաժեշտ համարի, ապա կթույլատրի հայերին վերցնել հայկական խփված ուղղաթիռի օդաչուների մարմինները։ Նա նորից պնդել է, թե ուղղաթիռը խփվել է ադրբեջանական տարածքում։

«Մարմինները մնացել են այնտեղ, ոչ մի կողմը հնարավորություն չունի վերցնել դրանք, հայերն աղաչում են Կասպշիկին, բայց նա այդպիսի լիազորություն չունի։ Եթե Ադրբեջանն անհրաժեշտ համարի, ապա կթույլատրի վերցնել մարմինները», – APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սադիգովը։

Ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով զբաղվող պետական կոմիտեի այս պաշտոնյան խոսել է նաև Ղարաբաղում դատվող երկու ադրբեջանցիների` Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին։

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930