«Քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ: Մերժում են առհասարակ երկխոսությունը նրանք, ովքեր ասելիք եւ անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալների գործելաոճն է»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՀԱԿ-ն ընդհանրապես չմասնակցեց վարչապետի առաջարկի շուրջ քննարկումներին, իսկ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» էլ, ըստ էության, մերժեցին իշխանության հետ բանակցությունները, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա համոզմամբ, լուրջ քաղաքական ուժը, որը մտահոգված է երկրում բարեփոխումների իրականացմամբ, ոչ թե սեփական փոքր դերակատարումն է ցանկանում ավելացնել, պետք է գնա երկխոսության: «Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց տեսակետները`հասարակության խնդիրները լուծելու համար: Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երբ Կառավարության առաջարկած բանակցությունները ընդամնեը ինքնանպատակ են, այլ ոչ թե իրական փոփոխություններ անելու վճռականություն, ապա անիմաստ է բանակցել. եթե ոչ իշխանական ուժերը առաջարկում են հստակ սկսել ԸՕ-ում փոփոխություններից, իսկ Կառավարությունը դա կտրականապես մերժում է, ապա պարզ է դառնում, որ Կառավարությունը ընդամենը ուզում է ժամանակ շահել
Այն ուժերի մարգինալկացման մասին ա խոսում,. որոնք այսր ռեալ ուժ են ու որոնք թեժացրեցին աշունը ու զգոն պահեցին իշխանություններին. այսօր իշխանությունները ոզում են նույնսիկմ բանակցել Եռյակի հետ` զիջումների գնալու պայմանով. ու այդքանից հետո Եռյակին մարգինալ ա անվանում Շարմազանովը?? չէ իրոք ՀՀԿ-ն կորցրել ա իրականության հետ ողջ կապը կամ էլ հրաժարվում ա նայել իրականության աչքերին