«Առողջությունը գնահատող երիտասարդներին» գրքույկը նախատեսված է զինվորների համար:
Այն տպագրվել է «Անտարեսում», չի գրված՝ որքան տպաքանակով, ով է հեղինակը:
Եթե տեղյակ լինեինք, թե ով է այս գրքույկի հեղինակը՝ բնականաբար, կդիմեինք նաեւ «երկրորդ» կողմին: Հուսով եմ, մեր խմբագրության պատասխանատուներն ինձ չեն մեղադրի՝ «երկրորդ կողմին» չլսելու համար:
Եվ այսպես. գրքույկում խոսք է գնում հիգիենայի մասին, «սեռական հարաբերությունների կանոնների» մասին:
Կարդացեք նաև
Դրանք, ի դեպ, երկուսն են. «մարմնի ու ներքին հագուստների մաքրությունը զուգընկերուհու եւ սեփական առողջության նշաններով»:
Ըստ այս գրքույկի, որը բաժանվել է մեր զինվորներին. «Տղամարդը պետք է լվանա առնանդամն ամեն օր, ընդ որում, լվանա առնանդամի գլխիկը: Եթե այդպես չվարվեք, ապա կարող է բորբոքում սկսվել»:
Մեր զինվորին հաջորդ խորհուրդը. «ցանկացած հարաբերության ժամանակ պետք է օգտվել պահպանակից: Առայժմ սա միակ հուսալի մեթոդն է մարդու իմունային անբավարարության վարակից՝ ՄԻԱՎ-ից եւ մյուս ՍՃՓՎ-ներից:
Վերջինը չհասկացա ինչ էր, թարգմանեմ. սրտաճմլիկ վարակներից:
Իսկ որտեղ, երբ պետք է մեր զինվորը զինծառայության ժամանակ օգտվի պահպանակից, դա անհասկանալի է:
«Պահպանակո՞վ, թե՞ առանց պահպանակի» գլխում հարցի պատասխանը կայուն է՝ պահպանակով:
Այսինքն, զինվորին խորհուրդ է տրվում սեռական հարաբերության ժամանակ օգտվել միայն պահպանակից:
Լավ, օգտվեց: Հիմա էլ հորդորում են. «Յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ միայն ԲԱՐՁՐՈՐԱԿ պահպանակներ օգտագործել»:
Որպեսզի զինվորը համոզվի, թե պահպանակը ժամկետանց է, թե ոչ, նա պարտավոր է՝ ձեռքով պատռել փաթեթը, առանց սրածայր գործիք օգտագործելու, ապա՝ պահպանակը կրել այն ժամանակ, երբ առնանդամը պնդացած է, որպեսզի պահպանակը չսահի առնանդամի վրայից»:
Նորից հիշեցնեմ՝ գրքույկը բաժանվել է զինվորին, նրա համար է, որը…ծառայության մեջ է:
Այստեղ խոսք կա նաեւ սերմնաժայթքման, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, սեռական վարակներից խուսափելու մասին:
Տեսնես՝ գրքույկի վրա ինչքան գումար են մսխել, եւ ինչու են այսքան ցած իջել…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ