Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ կնոջ էության մասին. «Ինչքան էլ ասենք, թե տղամարդն օջախի գլուխն է, այդպիսի բան չկա» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2014 16:52

«Խնդիրը ճիշտ չեք պատկերացնում»,- ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին կառավարության ներկայացրած փաթեթի քննարկման ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շատ ճիշտ հարցեր ուղղեց կառավարությանը. «Ո՞վ է ուզում, որ երեխա ծնվի՝ կինը, պետությունը: Գործատուի գործը չի, որ 20 տոկոսն ինքը տա դեկրետի: Սա սոցիալիզմ է, որովհետեւ սոցիալիզմի ժամանակ գործարանը պետական էր: Հիմա կարող է ասեք՝ բա դուք ինչի՞ չվերացրիք: Մենք ինչ խոսում ենք, ասում եք՝ դուք ինչի՞ չարեցիք: Ես 4 տարի եմ աշխատել, օրն էլ 24 ժամ ունի, մեկ-մեկ ձգում էինք, 48 ժամ էինք դարձնում, բայց այնուամենայնիվ, ինչքան հասցրինք, այդքան հասցրինք: Ես աշխատել եմ եւ պետական ձեռնարկությունում, եւ գլխավորել եմ մասնավոր ձեռնարկություն: Մեծ ընկերության սեփականատերը չի հասկանում՝ երեխայի համար ես ինչի՞ եմ վճարում, առավել եւս, երբ սկսում ես աշխատավարձը բարձրացնել, ասում է՝ ես ընդհանրապես դեմ եմ: Սա պոտենցիալ երեխա բերող է՝ աշխատավարձի բարձրացմանը դեմ եմ»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, հայկական աշխատաշուկան տարօրինակ է, գործազրկությունը կանանց մեջ ավելի բարձր չի, քան տղամարդկանց մեջ. «Ինչքան էլ ասենք, թե տղամարդն օջախի գլուխն է, այդպիսի բան չկա: Կինը, որպես մարդկության տեսակ, այսօր իր պոտենցիալով չի զիջում տղամարդկանց: Վերջին 100 տարում ավելի առաջ են գնացել, քան տղամարդիկ:Նորմալ հիմնարկի պետը, եթե երկու հավասար պայմաններ ունի, եթե չկա ծննդաբերության հանգամանքը, գերադասում է կին աշխատող ունենալ՝ շատ պարզ պատճառով՝ ավելի կարգապահ են եւ ձեռքից ավելի պինդ են: Միանշանակ, կաշառակերությունը տղամարդկանց մեջ ավելի բարձր է՝ որպես բիոլոգիական տեսակ»:

Պատգամավորներից ոմանք Հրանտ Բագրատյանի՝ կնոջ էության այս վերլուծությունից սկսեցին ծիծաղել: Հրանտ Բագրատյանն էլ հաստատեց. «Հա՜, միանշանակ, այդպես է»:

Հրանտ Բագրատյանը փորձ է արել ու պարզել, որ իրեն ասել են՝ կին չառաջարկեք: Կանանց զգալի մասը գնում է ֆիզարձակուրդ: Մարդիկ իրենց գրպանից են վճարում:

Ըստ Հրանտ Բագրատյանի, կառավարությունը չի խորանում բուն խնդրի մեջ. «Լուծումը պարզ է՝ եթե նպաստը տալիս եք, պետք է տաք բոլորին եւ ֆիքսված գումարի չափով, որպեսզի գործատուն բարձրացնի աշխատավարձը: Հաճախ չի բարձրացնում, ասում է՝ դու գնալու ես ֆիզարձակուրդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930