Նոյեմբերի 15-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելու ժամանակ, 1971 թ. ծնված Վիգեն Մ.-ին պատկանող, Գանձաքար գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են լորենի ծառից հատված 13 գերան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ին, պարզվել է, որ նշված գերանները պատկանում են 1987 թ. ծնված Մհեր Է.-ին, որոնք պատրաստել է նոյեմբերի 14-ին, Իջևան-Բերդ ճանապարհին՝ առանց համապատասխան թույլտվության հատելով 2 կանգուն լորենի:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն