Երուսաղեմում կացիններով, դանակներով և ատրճանակներով զինված չորս հոգի վաղ առավոտյան ներխուժել են սինագոգ և սպանել չորս, վիրավորել ութ քաղաքացու, փոխանցում է ռուսական gazeta.ru կայքը՝ նշելով, որ վիրավորների թվում երկու երեխա կա։
Զինյալների հետագա գործողությունների կասեցմանն ուղղված աշխատանքներին հաջորդել է ոստիկաններ – զինյալներ փոխհրաձգությունը, որի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, իսկ չորս զինյալները՝ սպանվել։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները պաղեստինցիներ են։
Հասմիկ Գրիգորյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում