Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի առաջարկի շուրջ քննարկումն արդյունք չի տվել (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2014 15:54

Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է խորհրդարանական խմբակցությունների խորհրդակցությունը`վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասով: Հիշեցնենք քննարկմանը մասնակցում էին բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, բացի ՀԱԿ-ից: Թե ի՞նչ պատճառով ՀԱԿ-ը չէր մասնակցում, դեռ հնարավոր չեղավ ճշտել: Կառավարության ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանն էր:

Մոտ կես ժամ տեւած քննարկման արդյունքում քաղաքական ուժերը որեւէ հայտարարի չեն եկել: ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները բոյկոտել եւ հեռացել են հանդիպումից: ՕԵԿ-ի ներկայացուցիչը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ խմբակցությունում պետք է քննարկեն, հետո արդյունքների մասին հայտարարեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ որոշում չի կայացվել ընդդիմության ոչ կոնստրուկտիվ պահվածքի արդյունքում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ դիրքորոշումներն առայժմ տարբեր են, համատեղելիության դեռ չեն հանգել: ՀՅԴ-ի մոտեցումը հետեւյալն է. «Մենք խնդիր չունենք համատեղ աշխատելու: 12 կետերի իրականացման հեռանկարի հետ կապված ցանկացած մոտեցումներ էլ կարող ենք քննարկել եւ փորձել դա դարձնել իրական ծրագիր, որովհետեւ մեր խնդիրն այդ կետերի կատարումն է: Անտրամաբանական կլինի եթե դու մի հարց բարձրացրել ես ու քեզ առաջարկում են նպաստել դրա լուծմանը, դու հրաժարվես»:

ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունն» առաջարկել են վստահության վերականգման նպատակով կառավարության կողմից քայլ արվի, մասնավորաբար, ԸՕ-ի քննարկումը: Կառավարության ներկայացուցիչը հակադարձել է, որ դա էլ նույն փաթեթի մեջ է համաձայն են քննարկել:

Դիտարկմանը`ճիշտ չէ՞ այն մտահոգությունը, որ, այսպիսով` իշխանությունը փորձում է ժամանակ շահել, Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Մենք պիտի թույլ չտանք, որ ժամանակ շահեն: Պետք է սեղմ ժամկետներ դնել ամեն կետի հետ կապված»: Այն դիրքորոշումը, որը որդեգրել է եռյակը, Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ կարող է հանգեցնել նրան, որ ոչինչ չարվի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930