Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, որը վերաբերում է մի երկրի քաղաքացիների՝ մյուս երկրում գտնվելու կարգին: Այն ՌԴ կառավարության հավանությանն են ներկայացրել երկրի ԱԳՆ-ն և Դաշնային միգրացիոն ծառայությունը՝ երկրի խորհրդարանի հաստատմանն ուղարկելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համաձայնագրով նախատեսվում է Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք ժամանակավոր գտնվում են Հայաստանում, և Հայաստանի քաղաքացիներին, որոնք ժամանակավոր գտնվում են Ռուսաստանում ազատել պետական համապատասխան մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտավորությունից (բնակության վայրում հաշվառման կանգնել)», – ասված է հաղորդագրությունում:
ՀՀ և ՌԴ միջև համաձայնագիրը ստորագրվել է Սոչիում 2014թ. հուլիսի 11-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև