ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ սկսել են քննարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մինչ այդ, նրանք հրաժարվեցին վարչապետի առաջարկի մասին տեսակետ հայտնել:
Հիշեցնենք, արձագանքելով եռյակի 12 առաջարկները վերանայելու նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում, մասնավորաբար, ասված է. «Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»:
Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի առաջարկին` ասաց, որ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետ դեռեւս չի կարող ներկայացնել: Պատգամավորի սեփական մոտեցումը հետեւյալն է. «Ի՞նչ բանակցել այն կետերի շուրջ, որոնք ժողովրդի պահանջն են, դրանք լուծել է պետք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ստորաբար փորձում են ժամանակ ձգել….
Ժողովուրդը շնչահեղձ է լինում, երկիրը ` դատարկվում, իսկ հհ կրիմինալը դժոխային խրախճանքների մեջ է…
Ո’չ մի բանակցություն…սրանց հետ..