Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզահամերգայինի հրդեհը՝ սադրա՞նք

Նոյեմբեր 18,2014 14:59

«Սա առաջինն անփույթ վերաբերմունք է մեր քաղաքացիների, երիտասարդների և բնակիչների նկատմամբ: Չի կարելի նրանց տանել այնտեղ և անվտանգության միջոցներ ձեռք չառնել»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` անդրադառնալով երեկ Մարզահամերգային համալիրում ՀՀԿ երիտկազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգից հետո բռնկված հրդեհին:

Պարոն Գրիգորյանը վրդովվեց, թե այդ շենքը պահ է տրված պաշտպանության նախարարությանը և իրավունք չունեին թույլատրելու այնտեղ միջոցառում կազմակերպել, քանի որ գործը դեռ քննվում է դատական ատյաններում:

Այնուհետև նա հավելեց. «Զարմանում եմ՝ ոնց կարող էր տեղի ունենալ նման ապօրինություն, և ՀՀ վարչապետն էլ գնում ներկայանում է այդ միջոցառմանը՝ փոխանակ ասի, թե ով է ձեզ այդ իրավունքը տվել: Ես, իհարկե, ուրախ եմ, որ երիտասարդների համար միջոցառումներ են անում, բայց դա պետք է արվի անվտանգության միջոցառումները պահպանելով»:

Պարոն Գրիգորյանը վստահեցնում է, որ Մարզահամերգայինը «բորդելի են» վերածել և այդ դեպքն էլ հավաստեց դա: Նա զարմացած է, թե երգիչների ինչի՞ն էր պետք սաունան, քանի որ դա նախատեսված է մարզիկների՝ մկանները թուլացնելու համար: Այս առիթով նա հավելեց. «Խախտելով օրենքը, ապօրինաբար շահագործելով ուրիշին պատկանող գույքը՝ փաստորեն անվտանգության միջոցներ ընդհանրապես ձեռք առնված չեն»:

Կորյուն Գրիգորյանը հիշատակեց ՊՆ գեներալ Գուրգեն Խաչատրյանին ու նշեց, թե նա իրենց անվտանգության աշխատակիցներին դեռ հոկտեմբերի 25-ին ասել է, թե պետք չէ նրանց աշխատանքը: Պարոն Գրիգորյանը վստահեցնում է, որ անվտանգությունը լավ ապահովված չէր՝ նշելով, թե «ո՞ւր էր հրշեջ մեքենան»:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է հրդեհի կազմակերպումը լինի սադրանք՝ իրենց կողմից կազմակերպված, ինչի մասին արդեն կարծիքներ են հնչում, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ես վաղուց Մարզահամերգային համալիրի շենքում չեմ եղել ու հիմա նրանց կողմից ինչ-որ հիմար արդարացումներ անելը, ծիծաղելի է: Ամեն ինչ սկսել է նրանից, որ ապօրինաբար շահագործել են գույքը, չեն հետևել անվտանգության ոչ մի կանոնների»:

Կորյուն Գրիգորյանն անընդհատ շեշտադրում էր կատարում այն հանգամանքի վրա, թե իրենց անվտանգության ծառայությունը տիրապետում էր իրավիճակին և գրագետ աշխատում, ինչը չես ասի երեկ անվտանգության ապահովմանը:

Մեր այն դիտարկմանը, փաստորեն սադրանքի մասին տեղեկությունները, ըստ էության կարող են մո՞տ լինել իրականությանը, հատկապես այն պատճառով, որ հիմա առիթ կլիներ ևս մեկ անգամ խոսել անվտանգության մասին, պարոն Գրիգորյանը եզրափակեց. «Մեր աշխատակիցներից ոչ ոք այնտեղ չի նեղել, Գուրգեն Խաչատրյանը դեռ հոկտեմբերին է նրանց ասել, որ պետք չէ նրանց աշխատանքը: Իսկ կատարվածի մեղավորը Հայաստանի Հանրապետությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930