ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ծրագրի շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր նաև այստեղ ինքնաթիռներ արտադրելու հարցը: Նույնիսկ մի անգամ այս թեմայով երկար քննարկում կազմակերպվեց Գյումրիում, որն էլ գյումրեցի տարբեր մասնագետների կողմից որակվեց ուտոպիստական, աբսուրդ գաղափար:
Չնայած այսօր Գյումրին տեխնոպարկի փոխարեն ունի ընդամենը տեխնոլոգիական կենտրոն՝ Aravot.am-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Միսակ Ղարգյոզյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ նախկին վարչապետի՝ ինքնաթիռ արտադրելու ցանկությունը, դեռ քննարկվո՞ւմ է այդ գաղափարը իրենց կենտրոնում: «Դա այլևս չի քննարկվում, նախկինում քննարկված թեմա է եղել, թերևս էդ պահի համար ինչ-որ իմաստով դա արդիական է եղել կամ նախատեսված ծրագրերից մեկն է եղել, որը չի իրականացել և հիմա չի էլ շոշափվում էդ թեման: Բայց հետագայում չի բացառվում, որ ասենք տեխնոլոգիական կենտրոնը այնքան հզորանա, որ ասենք նոր տեխնոլոգիաների կիրառումը ավելի հեշտանա տնտեսության մեջ, հնարավոր է և հասնենք ինքնաթիռներին, ես չեմ բացառում», -ասաց Միսակ Ղարգյոզյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
էս կենտրոնում միայն լավ “փուչիկներ” են արտադրում․․ Գյումրիին իրական աշխատատեղեր են պետք․․