Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանից արտագաղթի աճ կապահովի. Ահարոն Ադիբեկյան

Նոյեմբեր 18,2014 14:32
Aharon Adibekyan

«Ռուսաստանը մեր կարևոր տնտեսական գործընկերն է, չնայած այն հանգամանքին, որ մենք բացասական հաշվեկշիռ ունենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում` ավելի շատ ենք ներմուծում, քան արտահանում: ԵՏՄ-ին անդամակցելով մենք չենք կորցնում ռուսական շուկան, քանի որ մեր ապրանքները մրցունակ են այդ շուկայում»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում անդրադառնալով Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության դրական և բացասական հետևանքներին` ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելը  Հայաստանի արտահանման ցուցանիշի աճ կապահովի, որովհետեւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները նպաստում են գյուղմթերքի պահանջարկի աճին: Այդ պահանջարկն էլ կարող է ապահովել հայկական գյուղարտադրանքը»:
Ահարոն Ադիբեկյանը ասաց, որ  Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը մեր երկրի ներսում կառաջացնի  ապրանքների պակասորդ, ինչն էլ իր հետ բերելու է գնաճ:Նա նկատեց, որ արդեն առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ թանկացել են` ձուն, միրգը, բանջարեղենը.

«Մենք, մտնելով ԵՏՄ, դառնում ենք միասնական տնտեսական տարածք և դուք չեք կարող արգելել ռուսական ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում»:

ԵՏՄ-ին անդամակցելու բացասական հետեւանքներից սոցիոլոգը առանձնացրեց արտագաղթի տեմպերի աճը.

«ԵՏՄ-ին անդամակցությունը կարագացնի նաև արտագաղթը, սակայն արտագաղթը լինելու է ոչ այնքան քանակական, ինչքան որակական` արտագաղթելու է միջին դասը»:

Վերջում էլ ասաց, որ  Ռուսաստանի շահերից է բխում ներգաղթի կազմակերպումը Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930