Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղարաբաղի հակամարտության լուծված չլինելը կապել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հետ, այդ մասին «Հաքքին.ազ»-ի փոխանցմամբ նա ասել է «Անադոլու» լրատվական գործակալությանը:
«Բեռլինյան պատը ոչնչացված է, սակայն քարերը դեռ հավաքված չեն, պատերը մարդկանց մտքերում դեռ չի վերացել: Սառը պատերազմը դեռ շարունակվում է մարդկանց գլխներում: Վերջին ժամանակներում այն ավելի ակնհայտ է դարձել», – ասել է Չավուշօղլուն, – «Ինչո՞ւ չի լուծվում հայ-ադրբեջանական Ղարաբաղի հակամարտությունը: Քանի որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատում գոյություն ունի: Ռուսաստանն ու Արևմուտքը անցյալից պետք է դասեր քաղեն, հասկանան, թե ինչի կարող է բերել սառը պատերազմը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ