Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ Դատի Եվրոպական հանձնախմբի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Նոյեմբեր 18,2014 13:45

Նոյեմբերի 10-12-ին կայացել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի պաշտոնական այցը Վրաստան: Պաշտոնեական այցի ընթացքում եվրոպական հանձնախմբի նախագահը մի շարք հանդիպումներ է անցկացրել Թբիլիսիում և Սամցխե-Ջավախքում Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հայ Դատի հանձնախմբի նախագահը հանդիպել է Վրաստանի Արտաքին գործերի, Վրաստանի Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Վրաստանի Մարդու իրավունքների Պաշտպանի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և խորհրդարանական մեծամասնության անդամ, «Սոցիալ-դեմոկրատներ» կուսակցության նախագահի հետ:

Վրացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Վրաստանի`ծագումով հայ քաղաքացիների հավաքական իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: «Վրացերենի ոչ համապատասխան մակարդակի իմացության պատճառով երկրի բնակչության մեծ մասը, մասամբ Սամցխե-Ջավախքի բնակչությունը զգալի դժվարությունների է հանդիպում պետության հետ շփվելիս, ինչպես նաև իր սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցում: Ի դեմս այդ օբյեկտիվ իրավիճակի` (լեզվի ոչ տիրապետումը անհրաժեշտ մակարդակով) Սամցխե-Ջավախքը գտնվում է մեկուսացված և խտրական դրության մեջ: Ինչն իր հերթին չի կարող ողջունելի լինել մի երկրի համար, որը շարժվում է դեպի եվրոպական ընտանիք: Տվյալ խնդրի լուծման տեսանկյունից լավատեսական ելք կլիներ, եթե Վրաստանը կատարեր եվրոպական կառույցների առջև վերցված պարտականությունները և գոնե որոշակի ժամանակահատվածով, մինչ լեզվի ուսուցմանն ուղղված ծրագրերը կտային սպասված արդյունք, հայոց լեզուն ստանար երկրորդ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ հայերով բնակեցված շրջաններում», -ասված է Հայ Դատի եվրոպական հանձնախմբի հայտարարությունում:

Թբիլիսիում կատարած աշխատանքային այցելության ընթացքում, այլ խնդիրների հետ միասին հատուկ ուշադրություն է հատկացվել նաև նոր միգրացիոն քաղաքականության հետևանքով առաջացած Սամցխե-Ջավախքի շրջանի բնակչության խնդիրներին: Մասամբ, նշվել է, որ անցյալ տարիներին Վրաստանի իշխանությունները համապատասխան ուշադրություն չէին դարձրել Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը, ինչի արդյունքում սոցիալական խնդիրներն այնտեղ ողբերգական վիճակի են հասել: Կենտրոնական իշխանությունների կողմից անտարբերության պայմաններում Սամցխե-Ջավախքի բնակչության մի մասը իրենց կենսապայմանները բարելավելու նպատակով ստիպված էին աշխատանք փնտրել Վրաստանի հարևան երկրներում: Հարկ է նշել, որ Վրաստանի այլ շրջանների համեմատությամբ Սամցխե-Ջավախքի բնակչությունը էմիգրացիայի չէր դիմում, այլ ընդամենը գումար էր վաստակում «սեզոնային» աշխատանքներում: Այսինքն, այդ մարդիկ տարվա մեծ մասն անցկացնում էին հայրենիքում: Ինչպես հայտնի է երկրների մեծամասնության օրենսդրությունը հստակ վերահսկում է աշխատանքային շուկան, ինչի կապակցությամբ արտերկրում աշխատող Սամցխե-Ջավախքի բնակիչների մեկ մասը ստիպված են եղել ձեռք բերել որևէ իրավական կարգավիճակ աշխատանք գտնելու հնարավորության համար: Վրաստանի կողմից միգրացիոն քաղաքականության դրույթների մտցնելուց հետո այդ քաղաքացիների դրությունը վատթարացել է:

Հայ Դատի Եվրոպական հանձնախմբի մամլո-ծառայության տարածած տեղեկության համաձայն` «հանդիպումների ավարտին վրացի պաշտոնյաները խոստացել են ուսումնասիրել հանդիպումների ընթացքում քննարկված բոլոր հարցերը, ինչպես նաև համապատասխան պատասխաններ տալ»:

Թբիլիսի այցելությունից հետո Գասպար Կարապետյանը ուղևորվել է Սամցխե-Ջավախք, որտեղ ևս հանդիպումներ է անցկացրել պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և քննարկել է նույն այն հարցերը, ինչ Թբիլիսիի կենտրոնական իշխանությունների հետ:

Սամցխե-Ջավախք կատարած այցելության ընթացքում Գասպար Կարապետյանը նաև անդրադարձել է սոցիալական հարցերին և կոչ է արել իշխանության ներկայացուցիչներին ուշադրություն դարձնել Սամցխե-Ջավախքում գյուղատնտեսության զարգացման հարցին: «Արդար կլիներ, եթե Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները Պետբյուջեից և Եվրոպական կառույցների կողմից արվող ֆինանսական հատկացումներից համամասնական բաժին ստանային»:

«Մենք դրական ենք գնահատում Վրաստանում անցկացված հանդիպումների արդյունքները և հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` շուտով մենք կրկին կհանդիպենք վրացի ներկայացուցիչների հետ և կշարունակենք այն երկխոսությունը, որի հիմքը դրվել էր 2011թ երեք տարի առաջ Գասպար Կարապետյանի` Վրաստան կատարած այցելությամբ»:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930