Համահայկական բնապահպանական ճակատը Տավուշի մարզի Լաստիվերի անտառում հատված ծառեր է հայտնաբերել: Բնապահպաններն ասում են` ամենուրեք «փռթած-մորթած» ծառեր են: Ընդ որում, ըստ բնապահպանների. անտառ հատողները հանցագործությունը քողարկելու համար կտրված ծառերը ներկել են, իբր ցույց տալու համար, որ դրանք հին կտրված ծառեր են:
Բնապահպանները վստահ են, որ անտառհատումներն ապօրինի են, քանի որ դրանք համարակալված չեն, ինչպես որ արվում է օրինական հատումների դեպքում:
Այս մասին այսօր ասուլիս էր հրավիրվել, որի մանրամասները կներկայացնենք շուտով:
Համահայկական բնապահպանական ճակատը մեզ տրամադրեց տեսանյութ` Լաստիվերի ապօրինի անտառհատման մասին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ