Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔՎ դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը

Նոյեմբեր 18,2014 13:24

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվել է  ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ քննչական   կոմիտեի  Շենգավիթ վարչական շրջանի  քննչական բաժնի պետ  Ս. Մկրտչյանին և ՀՀ քննչական   կոմիտեի  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանին:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանին և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանին վերագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգիրք 315-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունը չկատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազը որոշում է կայացրել  Ս. Մկրտչյանին և Հ. Մանուկյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշումն ուղարկվել է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Ս. Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու համար:

 ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930