Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Դեռ հայտնի չէ՝ իշխանությո՞ւնը Խորեն Աբրահամյանին պատժեց, թե՞ Խորենը՝ իշխանությանը»

Նոյեմբեր 18,2014 13:22

Նոյեմբերի 18-ին «Տեսակետ» ակումբում «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր-ղեկավար Երվանդ Մանարյանը կարծիք հայտնեց, որ Թատրոնի մասին օրենք թատրոնին պետք չէ: «Թատրոնը զարգանալու համար փող է պետք, ի՞նչ օրենքի մասին է խոսքը, օրենքը կանոնակարգում է՝ ինչ կարելի է անել, իսկ թատրոնում ամեն ինչ կարելի է անել, միայն դա լինի բարեկրթության սահմաններում: Հասարակությանը հուզող բոլոր հարցերը կարող են գեղարվեստական ձեւով փոխադրվել թատրոն»,-ասում է վարպետը: Նաեւ նեղսրտում է. «Վերջերս շատ ենք շփոթում ցուցադրանքն ու թամաշան՝ թատրոնի հետ: Թատրոնի ակունքները չափազանց հին են, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց մեր թատերական ակունքներն ավելի հին են: Թատրոնը չի կարող օրենք ունենալ, ով ուզում է՝թող վճարի թատրոնի համար, իմ ինչ գործն է, թատրոն հասկացությունն է առաջին հերթին ինձ հետաքրքրում»:

Լրագրողների դիտարկմանը, որ «Ագուլիս» թատրոնը պետությունից ոչինչ չի ստանում, արվեստագետը պատասխանեց. «Եվ չեմ էլ ուզում ստանա, որովհետեւ, ըստ ֆրանսիական ասացվածքի, վճարողը իր ցանկություններն է թելադրում, մինչդեռ թատրոնը լիովին պետք է ազատ լինի…Թատրոնը այն հանդիսությունն է, որին մասնակից ենք դառնում, թատրոնին ուղղորդել պետք չէ, ինքը հասարակությունից վերցրած հարցերը վերցնում, ավելի է սրում- վերադարձնում է հասարակությանը, ասում է, տես՝ քո միջից էլի Էլիզբարովներ են դուրս եկել»:

Նա մի դրվագ հիշեց. «Խորեն Աբրահամյանը ժամանակին հակասություններ ունեցավ իշխանությունների հետ, հեռացավ Սունդուկյանից, գնաց Լենինական, որովհետեւ վերեւից օրենքներ էին դրել, ասում էին, թե ինչ կարող է անել,ինչ՝ ոչ, իսկ Խորենը խախտել էր այդ ամենը, ասել էր՝ չեմ անի, ես դերասան եմ… Ու դեռ հայտնի չէ՝ իշխանությո՞ւնը Խորենին պատժե՞ց, թե՞ Խորենը իշխանությանը պատժեց, որ չենթարկվեց նրա դրած օրենքներին…»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930