Aravot.am-ի տեղեկություններով խորհրդարանական եռյակը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը հերթական աշխատանքային հանդիպումը կանցկացնեն վաղը, ժամը 11-ին: Եռյակի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հաստատում, ոչ էլ հերքում են մեր տեղեկությունը: Ավելին, այդ առիթով լրագրողների բոլոր հարցերին պատասխանում են. «Դեռ ոչինչ հայտնի չէ»:
Մեր տեղեկություններով եռյակը վաղվա նիստում անդրադարձ կանի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած հռչակագրի նախագծին, որով ազգային համաձայնություն էր առաջարկվում:
Նշենք, որ վերջին նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ համատեղ հանրահավաքի հարցը մնում է օրակարգում և հաջորդ հանդիպումներում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ 1in.am-ի