Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արաբական Էմիրությունները հետաքրքրված են հայկական մսամթերքով

Նոյեմբեր 18,2014 13:04

Նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող 11 ընկերություն թույլտվություն են ստացել իրենց արտադրանքն արտահանելու Ռուսաստանի դաշնություն, 2015 թվականից էլ ԵՏՄ անդամ երկրներ: Այսօր այս մասին ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Հարցին, թե արդյոք այդ արտադրողները առիթից չեն օգտվի եւ իրենց արտադրանքը չեն թանկացնի, տեսչության պետն ասաց, որ ներքին շուկայում գների թանկացում չի լինի, քանի որ մսամթերքի հումքը ներկրվում է Եվրոպայից, իսկ այնտեղ մսամթերքի հումքն էժանացել է:
Բացի այդ, արտադրողներն իրենց հնարավորությունների 30 տոկոսով են աշխատում եւ կարող են առանց խնդիրների ավելացնել իրենց արտադրական ծավալները:
Պարոն Մկրտչյանի խոսքերով, խոզերի ժանտախտով պայմանավորված, երկար տարիներ, մսամթերքի արտահանումը դեպի Ռուսաստան՝ արգելված է եղել:

Տեսչության պետը լրատվամիջոցներին կոչ արեց մսամթերքի շուկայի մասին ինչ-որ տեղեկություն հրապարակելիս անպայման պետական աղբյուրից ճշտումներ անել, քանի որ  Արաբական էմիրությունները հետաքրքրված է Հայաստանի մսամթերքով եւ ցանկացած չճշտված տեղեկություն արտահանմանը կխոչընդոտի: Ըստ պարոն Մկրտչյանի, երբ Էմիրությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, արաբական կողմը երեք տարի առաջ հրապարակված մի հոդվածն է մեջբերել, որտեղ ինչ-որ հիվանդության մասին է խոսք եղել:

Տեսչության պետը նաեւ ասաց, որ 11 ընկերություններով ցուցակը չի սահմանափակվում, պարզապես, այս պահին այս ընկերություններն են իրենց արտադրանքով համապատասխանում Մաքսային միության օրենսդրության պահանջվող չափանիշներին:
Հարցին, թե Հայաստանն ինքը մսամթերք ներմուծող երկիր է, արդյոք տեղական շուկայում պահանջարկ չի առաջանա, պարոն Մկրտչյանն ասաց, որ մեր մսամթերքի հումքը 90 տոկոս ներկրված է, եւ Ռուսաստանը պարտադիր պահանջ չի դրել, որ արտահանվող մսամթերքը պետք է լինի տեղական հումքով: Սակայն մի շարք երկրների նկատմամբ, պատժամիջոցներով պայմանավորված, ՌԴ-ն սահմանափակումներ է դրել, որ հումքն այդ երկրներից չլինի:

Նշենք, որ մեր երկրից տարեկան արտահանվում էր 2500-3000 տոննա մսամթերք: Ներկայումս ռուսական շուկայում կա պահանջարկ խոզի եւ թռչնամսի: Այժմ արտահանվող մսամթերքի հումքը պետք է բերվի Պարագվայից, Բրազիլիայից, Իտալիայից, Գերմանիայից, Արգենտինայից:

Պարոն Մկրտչյանի խոսքերով, մինչեւ տարեվերջ կունենաք հինգ սպանդանոց եւ աստիճանաբար այդ թիվը կավելանա: Ըստ նրա, իրացվող միսը, պարտադիր, պետք է մորթվի սպանդանոցում: Այն կլինի վճարովի ծառայություն մեկ կիլոգրամի համար կվճարեն 100-200 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930