«ՉԻ»-ի զրուցակիցն է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։
– Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները չկատարեն ընդդիմության պահանջները, իրենք հարյուր հազարներով փողոցներում ու հրապարակներում կպարտադրեն իշխանափոխություն։ Ի՞նչ եք անում, ոք իշխանությունը ձեր ձեռքից պարտադրանքով չվերցնեն։
– Երբեւիցե ցանկություն չկա Մայդանի պես իրավիճակ տեսնել Հայաստանում։ Ընդդիմությունը, եթե այդքան ուժեղ լինի, կարողանա շարժում սկսել, կարողանա իրենց բնորոշած ժողովրդական շարժումը ստեղծել, որը հեղափոխության նման բան կլինի, իշխանափոխություն… ԲՀԿ-ն երբ ասում է իշխանափոխություն, մենք հասկանում ենք, որ կգնանք հերթական ընտրությունների, ու այդ ժամանակ ով հաղթի՝ իշխանության կգա, իսկ ՀԱԿ-ն ասում է, թե գնանք իշխանափոխության կտրուկ ճանապարհով՝ արտահերթով։
Հասկացե՛ք, կա սահմանադրական ճանապարհ։ Խնդրեմ, թող գան իշխանության, ով կհաղթի, ժողովրդի քվեն կստանա, նա էլ կլինի։ Դատելով ԲՀԿ-ի հայտարարություններից՝ ես կարծում եմ, որ իրենք գնում են հերթական ընտրությունների։ Մենք առաջարկում ենք երկբեւեռ համակարգ, ու ի վերջո ընդդիմադիր բեւեռ պետք է գոյանա։ Թե դա կգոյանա երեք-չորս ուժերից, ավելի քիչ, թե ավելի շատ ուժերից, ով կլինի կենտրոնը, առանցքը՝ սա դեռ ընթացքի մեջ է, կազմավորման մեջ է: Մի բեւեռը ՀՀԿ-ն է, մյուսն էլ պետք է գոյանա։ Սա նմանվում է ամերիկյան մոդելին։
Կարդացեք նաև
– Բայց եթե երկբեւեռ համակարգ ձեւավորվի մինչեւ հերթական ընտրությունները, ընդդիմությունը, մասնավորապես՝ ԲՀԿ-ն, ինչպես Դուք առանձնացրիք, վտանգավոր կդառնա իշխանության համար։
– Մենք վտանգ չենք տեսնում ԲՀԿ-ից, ընդհակառակը, ուզում ենք, որ ԲՀԿ-ն ուժեղանա, հզորանա, երկրորդ բեւեռը դառնա։ Ամբողջ բնության մեջ, տիեզերքում, հակադրությունների միասնությունն է աշխատում, բեւեռների հակադրությունը։ Պետք է լինի ուժեղ բեւեռ։ Ես չգիտեմ՝ երբ, բայց ի վերջո մի օր մյուս բեւեռն է գալու իշխանության, որը պետք է լինի կայուն, կազմավորված՝ իր գաղափարախոսությամբ, կառույցներով։ Ես չեմ ասում, որ հաջորդը իրենք կլինեն, ընդդիմադիր բեւեռը կլինի, բայց մի օր կլինեն։
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում