Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Իրականությանը չի համապատասխանում այն, թե ուղղաթիռը մոտեցել էր հակառակորդի դիրքերին». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 18,2014 12:43

 Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Պարոն Հարությունյան, դուք ուսումնասիրել եք ԼՂՀ ՌՕՈՒ-ին պատկանող ՄԻ-24 ուղղաթիռի խոցման տեսանյութը, որը, ի դեպ, շրջանառեց ադրբեջանական կողմը։ Որպես զինվորական՝ ո՞րն է ձեր գնահատականը, ի՞նչ է կատարվել, իրավացիորե՞ն է հնչում այն մեղադրանքը, թե հայկական ուղղաթիռները շատ էին մոտեցել հակառակորդի դիրքերին: 

-Նախ արձանագրենք, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 12-ին խոցելով Արցախի պաշտպանական բանակի ուղղաթիռը՝ իրականացրեց զինադադարի պայմանագրի կոպտագույն խախտում: Կատարվել է անթույլատրելի հանցագործություն: Անկախ այն բանից` ուղղաթիռը մոտ է եղել շփման գծին, թե հեռու, կարեւորն այն է, որ տվյալ ուղղաթիռը գտնվել է հայկական տարածքում, այն չի հարձակվել եւ զինված չի եղել: Այնպես որ արցախյան կողմին որեւէ մեղադրանք հնարավոր չէ ներկայացնել: Դա նույնիսկ ծիծաղելի է:

Հիմա դառնամ տեսաերիզին։ Դրա ուսումնասիրությամբ հստակ արձանագրում ենք հետեւյալը. հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցի՝ «Իգլա» հրթիռի արագությունը 570 մ/վ է, իսկ կրակոցից մինչեւ ուղղաթիռը խոցելը անցնում է 3,4 վայրկյան։ Դա նշանակում է` ուղղաթիռը շփման գծից եղել է առնվազն 1 կմ հեռավորության վրա: Իրականությանը չի համապատասխանում այն, թե ուղղաթիռը մոտեցել էր հակառակորդի դիրքերին, սա անընդունելի է:

Կրկնում եմ, հայկական ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք, այն շփման գծից հեռու է եղել 1 կմ, այսինքն՝ եղել է Արցախի տարածքում, ուղղաթիռը չի ունեցել մարտական զենք:

   -Ինչո՞վ կբացատրեք Բաքվի տարբեր գերատեսչությունների հակասական հայտարարությունները:

-Առաջին հայտարարությամբ նրանք ասացին` հայկական ուղղաթիռը փորձել է հարձակում գործել ադրբեջանական դիրքերի վրա, եւ իրենք ստիպված են եղել այն ոչնչացնել: Հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե հայկական ուղղաթիռը խախտել է օդային սահմանը, բայց գիտակցելով, որ նման հայտարարությամբ փաստացի ճանաչում են ԼՂՀ սահմանը, Բաքվի պաշտոնյաները փոխեցին նաեւ այս ձեւակերպումը, ասելով` հայկական ուղղաթիռը գտնվել է «ադրբեջանական օկուպացված տարածքներում», դրա համար են խփել:

Թե ինչո՞ւ է Ադրբեջանը նման հակասական հայտարարություններ անում, պատճառը մեկն է. որպես հանցագործություն կատարած կողմ փորձում է թաքցնել իր մեղքը` տարբեր կեղծիքներ շրջանառելով:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930