«Որևէ կապ չի ունեցել համերգի հետ այդ պատահարը, միջոցառումը սկսվել և ավարտվել է նախատեսված ժամին, բազմամարդ է եղել, և իրականում, եթե պաժառ եղել է, դա եղել է էն մարդկանց մոտ, ովքեր տեսել են, որ ՀՀԿ-ի երիտասարդական կուսակցությունը երիտասարդական կազմակերպությունը ի վիճակի է հավաքել այնքան մարդ, որքան չեն կարող հավաքել աշխարհացունց միտինգներ կազմակերպողները: Պաժառ եղել է միջոցառումից հետո, ես տեղյակ չեմ ինչից է եղել»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն՝ անդրադառնալով երեկ Մարզահամերգային համալիրում, ուսանողության տոնի առիթով ՀՀԿ-ի կազմակերպած համերգի ժամանակ բռնկված հրդեհին:
Նա ասաց, որ հրդեհը որևէ կապ չի ունեցել ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման հետ, միջադեպը եղել է համերգից հետո. «Փառք Աստծո, այս անգամ հրդեհը չի հետապնդել Հանրապետական կուսակցությանը, միջոցառումն ավարտվել է, բայց մեր հետևից… Ընդհակառակը, եթե մեղքեր ունենայինք, ավելի վատ հետևանքներ կունենայինք, փառք Աստծո, վատ հետևանքներ չեղան»:
Կարեն Ավագյանը համաձայնեց` հրդեհն անեծքի պես հետապնդում է ՀՀԿ-ին. «Միգուցե կարելի է ձեր ասածը հաշվի առնել, փորձենք տեսնենք դրա լուծումը որն է: Ո՞նց են անում, որ դրանից ազատվում են»: Ապա պատգամավորը շարունակեց. «Հուր ու կրակ կա միայն մեր սրտերում ու հոգիներում»:
Դիտարկմանն էլ` փաստորեն, Կարեն Ավագյանն ու իր հիմնադրամը փորձանք են դարձել ուսանողների համար, նա պատասխանեց. «Ուսանողները հասան իրենց տուն բարեհաջող: Իսկ փուչիկների թեմայից դուք կարաք դուրս գաք, որովհետև մեծացել եք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Էդ պարոնին ասէք, որ պաժաՌ չի, այլ՝ ՀՐԴԵՀ: