Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Mp3. «Ես երբեք չեմ ասել, թե կատարյալ եմ երգել» «168 ժամ»

Նոյեմբեր 18,2014 12:23

Հատված Արամ Mp3–ի հարցազրույցից:

 – Հետաքրքիր բան տեղի ունեցավ «Եվրատեսիլին» Ձեր մասնակցության ընթացքում։ Այդ մրցույթին մինչ օրս Հայաստանը ներկայացնող, թերևս, միակ մասնակիցն էիք, ում մասնակցության փաստն ընդունվեց միանշանակ դրական։ Համենայնդեպս, եթե նույնիսկ եղել է բացասական կարծիք, ապա չի էլ նկատվել, ինչը հնարավոր չէ ասել նախորդ մասնակիցների դեպքում։ Չունեի՞ք հակառակորդներ։ Ինչո՞վ եք բացատրում այդ փաստը։

– Հակառակորդներ չունեմ՝ այն իմաստով, որ կյանքիս ընթացքում ոչ ոքի հետ չեմ հակառակվել։ Չեմ կարող լիովին պատասխանել այդ հարցին, որովհետև  պատասխանիս պատճառով մարդիկ միգուցե սխալ հասկանան ինձ և կարծեն, թե մեծամտացել եմ։ Ուղղակի շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ հունվարի 1-ին իմացա, որ ես եմ մասնակցելու «Եվրատեսիլին», և, որ նման դրական արձագանքներ ստացա այդ փաստի կապակցությամբ։ Ինձ համար մեծ նվեր էր, որ այդ փաստը բուռն դրական էմոցիաներով ողջունվեց։ Երկար տարիներիս գործունեությունը բեմում, հեռուստատեսությունում, երաժշտության բնագավառում… պարզվեց՝ իզուր չէր։  Ես զբաղեցրեցի 4-րդ տեղը, իհարկե, շատ կուզեի զբաղեցնել առաջինը, որպեսզի հաջորդ «Եվրատեսիլը» գար Հայաստան…

 – Իսկ դա հնարավո՞ր էր։ Որպես այդ ամենին անմիջական մասնակցություն ունեցած մարդ, կարծում եք՝ միայն լավ երգով և կատարումով հնարավո՞ր է զբաղեցնել առաջին տեղը։

– Հըմ… Ես նաև իմ կատարման մեջ եմ տեսնում թերություններ։ Ես երբեք չեմ ասել, թե կատարյալ եմ երգել: Սակայն ես այլ բան էի ուզում ասել:

 

Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930