Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քանի ժամով քննության ժամկետները խախտած քննիչներին չի կարելի հանցագործ համարել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 18,2014 12:17

ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների միջեւ սկսված հակամարտության առաջին իրավական փուլն ավարտվել է հօգուտ քննիչների։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քննվող ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կարեւոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էին քրեական գործեր եւ ուղարկվել էին ՀՔԾ։

Բնականաբար նորաստեղծ քննչական կոմիտեն չէր ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են եղել ընդամենն առանձին դատավարական ժամկետների բացթողման հանգամանքները։ Ասել է թե՝ մի քանի ժամով քննության ժամկետները խախտած քննիչներին չի կարելի հանցագործ համարել։

Հատուկ քննչական ծառայությունն էլ երեք շաբաթ գործը քննելուց հետո, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, որոշել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճել։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930