Այսօր ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, ինչպես երեկ կոչ էր արել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն: Դեմ եւ ձեռնպահ չկար: Այն ընդունվեց 100 կողմ արդյունքով:
Իսկ սահմանամերձ բնակավայրերին առնչվող կառավարության ներկայացրած մյուս օրինագիծը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 94 կողմ, 3 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ:
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է աղմուկ հանած մայրության նպաստների մասին օրինագիծը, որը Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ վերամշակվել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ